Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հավատքը չի սկսվում այսօր, չի կառուցվում՝ կտրված լինելով արմատներից

Հավատքը չի սկսվում այսօր, չի կառուցվում՝ կտրված լինելով արմատներից
17.04.2026 | 13:10

Ես քրիստոնյա եմ։

Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, և իմ Եկեղեցին մեկն է։

Այսօր գոյություն ունեն հազարավոր աղանդներ ու ուղղություններ, որոնք իրենց ներկայացնում են որպես Քրիստոսի ուսմունքի կրողներ։ Նրանք խոսում են Ավետարանից, մեջբերում են Սուրբ Գիրքը, երբեմն էլ՝ բավական համոզիչ ձևով։ Բայց ճշմարտությունը միայն խոսքի մեջ չէ։

Ինձ համար դրանք ոչ միայն համոզիչ չեն, այլ նաև անընդունելի են։ Որովհետև հավատքը չի սկսվում այսօր, չի ստեղծվում նոր մեկնաբանություններով և չի կառուցվում՝ կտրված լինելով արմատներից։

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես դավանանք չէ։ Այն առաքելական շարունակություն է, դարերի փորձություն անցած հավատք, սրբերի արյամբ պահպանված ճշմարտություն, ազգի ինքնության հիմք։

Երբ ինչ-որ մեկը այսօր ստեղծում է «նոր եկեղեցի» և պնդում, թե քարոզում է նույն Քրիստոսին, բնական հարց է առաջանում՝

որտե՞ղ էր այդ ճշմարտությունը դարեր շարունակ։ Ինչպե՞ս կարող է այն «վերագտնվել» միայն հիմա։

Քրիստոսի եկեղեցին չի կարող հազարավոր հակասական ճյուղերի բաժանված լինել, որտեղ յուրաքանչյուրը իրեն է հայտարարում ճշմարիտ։ Ճշմարտությունը մեկն է, և այն չի փոխվում ըստ ժամանակի, մարդկանց կամ շահերի։

Ես չեմ փնտրում նոր ճանապարհներ։ Ես ճանաչում եմ իմը։

Եվ այդ ճանապարհը ինձ համար մեկն է՝ իմ Եկեղեցու ճանապարհը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 4886

Մեկնաբանություններ